8 Օգոստոսի 2013, 702 - Ա
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԷՐԲԻԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Հարությունյանին 2013 թվականի օգոստոսի 1-4-ը գործուղել Էրբիլ (Իրաքի Հանրապետություն)` երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացման նպատակով պետական և գործարար հատվածի ներկայացուցիչների հետ համագործակցության հետագա ուղղությունները քննարկելու համար:
2. Տ. Հարությունյանի` Էրբիլ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Տ. Հարությունյանի՝ Էրբիլ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր