Վարչապետի որոշումներ

2 Օգոստոսի 2013, 688 - Ա

Պ. ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ Պ. Աղաբաբյանին 2013 թվականի օգոստոսի 27-30-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հավա-քական անվտանգության խորհրդի որոշումների, ինչպես նաև <<Երրորդ պետություններից ապաստան փնտրող անձանց մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման մասին>> համաձայնագրի նախագծերի քննարկման փորձագիտական նիստերին մասնակցելու համար:
2. Պ. Աղաբաբյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Պ. Աղաբաբյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023