Վարչապետի որոշումներ

2 Օգոստոսի 2013, 682 - Ա

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ն. ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժայի գլխավորած պատվիրակության՝ 2013 թվականի հունիսի 25-27-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` 2000000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների:
 

Արխիվ

2024

2023