Վարչապետի որոշումներ

31 Հուլիսի 2013, 672 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 525-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1066-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «Տիգրան Դավթյանին» բառերը փոխարինել «Վահրամ Ավանեսյանին» բառերով.
2) որոշման հավելվածը «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել «Հայաստանի գործատուների հանրապետական միություն (համաձայնությամբ)» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 5-ի «Տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 734-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «Տիգրան Դավթյանին» բառերը փոխարինել «Վահրամ Ավանեսյանին» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 528-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1068-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «Տ. Դավթյանին» բառերը փոխարինել «Վահրամ Ավանեսյանին» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 519-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 682-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «նախարարի տեղակալ Արա Պետրոսյանին» բառերը փոխարինել «նախարար Վահրամ Ավանեսյանին» բառերով.
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պարտականությունները կատարող Արմեն Ղևոնդյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի ապրիլի 26-ի «Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 521-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 345-Ա և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 29-ի «Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 514-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 608-Ա որոշումների 2-րդ կետերի 1-ին ենթակետերում «Վաչե Գաբրիելյանին» բառերը փոխարինել «Դավիթ Սարգսյանին» բառերով:


 

Արխիվ

2024

2023