Վարչապետի որոշումներ

31 Հուլիսի 2013, 668 - Ա

Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՕՏՏԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Գրիգորյանին 2013 թվականի հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը գործուղել Օտտավա (Կանադա)` Տիեզերական արբանյակի ստեղծման ծրագրի շրջանակներում կանադական պետական տիեզերական ծրագրերի ֆինանսավարկային «ԷմԴիԷյ» ընկերության տնօրինության հետ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Գ. Բեգլարյանի և Գ. Գրիգորյանի` Օտտավա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Օտտավա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։