Վարչապետի որոշումներ

30 Հուլիսի 2013, 641 - Ա

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին տրամադրել 2013 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2013 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ։
2. Հրայր Թովմասյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի վրա: