Վարչապետի որոշումներ

26 Հուլիսի 2013, 633 - Ա

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին տրամադրել 2013 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը ՝ 2013 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ։
2. Հրանուշ Հակոբյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանի վրա: