Վարչապետի որոշումներ

23 Հուլիսի 2013, 607 - Ա

Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին տրամադրել 2013 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2013 թվականի օգոստոսի 8-23-ը ներառյալ։
2. Գագիկ Բեգլարյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանի վրա: