18 Փետրվարի 2006, 103 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը՝
Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ և հայերենի զարգացման գործում ունեցած վաստակի համար Նուրիսա Սահակի Բեժանյանին խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով: