Վարչապետի որոշումներ

23 Հուլիսի 2013, 592 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3.1-ին կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510–Ն որոշումը`
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանին պարգևատրել 2013 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքի (90.14 տոկոս) հիման վրա` պարգևատրման մեկ միավորի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով: