15 Հուլիսի 2013, 557 - Ա
Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին տրամադրել 2013 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2013 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 5-ը ներառյալ, և չվճարվող արձակուրդ՝ 2013 թվականի օգոստոսի 6-12-ը ներառյալ։
2. Աշոտ Ղահրամանյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանի վրա: