Վարչապետի որոշումներ

10 Հուլիսի 2013, 551 - Ա

Ս. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին տրամադրել 2013 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2013 թվականի հուլիսի 10-26-ը ներառյալ։
2. Սամվել Թադևոսյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանի վրա: