11 Հուլիսի 2013, 553 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1054-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 921-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1054-Ա որոշման հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ա. Ալեյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Լ. Բունիաթյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով.
2) «Ա. Ոսկանյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Լ. Ազատյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով.
3) «Ա. Քեթցյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ս. Արամյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով.
4) «Ն. Մինասյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Մինասյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերով: