9 Հուլիսի 2013, 542 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 484-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակություն Ռիգա գործուղելու մասին» N 484-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) Ա. Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:».
2) որոշման հավելվածը «Ս. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ» բառերից հետո լրացնել «Ա. Մկրտչյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)» բառերով: