9 Հուլիսի 2013, 539 - Ա
Է. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին տրամադրել 2013 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2013 թվականի հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ։
2. Էդգար Ղազարյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի վրա: