Վարչապետի որոշումներ

9 Հուլիսի 2013, 537 - Ա

Պ. ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին տրամադրել 2013 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասն ու լրացուցիչ արձակուրդը և պետական ու ծառայողական գաղտնիք կազմող աշխատանքի համար լրացուցիչ արձակուրդ` 2013 թվականի հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ: