4 Հուլիսի 2013, 530 - Ա
Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՄՈՆՐԵԱԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին 2013 թվականի սեպտեմբերի 24-29-ը գործուղել Մոնրեալ (Կանադա)` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) 38-րդ ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Տ. Գևորգյանի` Մոնրեալ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։