28 Հունիսի 2013, 511 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, դատախազության աշխատողի օրվա և Հայաստանի Հանրապետության դատախազության կազմավորման 95-ամյակի կապակցությամբ հետևյալ անձանց`
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով`
Արշավիր Սուրենի Ղարամյան - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազ
Գևորգ Սուրենի Կոստանյան - ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Գրիգոր Մկրտչի Սարգսյան - «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն
2)խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալգրով`
Սամվել Սաշայի Սինանյան - ՀՀ Արմավիրի մարզի դատախազ
Աննա Լեմսիկի Մանթաշյան - ՀՀ Տավուշի մարզի դատախազ