2 Փետրվարի 2006, 66 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3.1-ին մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնային դրույքաչափը սահմանել 230000 դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա: