Վարչապետի որոշումներ

28 Հունիսի 2013, 515 - Ա

Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Օրբելյանին 2013 թվականի հունիսի 27-28-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի և Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպվող «Արդարադատություն` երեխաների համար» խորագրով համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Օրբելյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Օրբելյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: