26 Հունիսի 2013, 507 - Ա
Դ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ Կ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Դ. Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կ. Գասպարյանին 2013 թվականի հունիսի 26-27-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Եվրասիական զարգացման բանկի խորհրդի և Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով:
2. Դ. Սարգսյանի և Կ. Գասպարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Դ. Սարգսյանի և Կ. Գասպարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են Եվրասիական զարգացման բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: