Վարչապետի որոշումներ

24 Հունիսի 2013, 500 - Ա

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ Ղ. Մ. ԷԺԵՐԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղ. Մ. Էժերիի գլխավորած պատվիրակության՝ 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 2-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը՝ 2932000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության դատախազության ներկայացրած հաշվետվությունների: