Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2013, 487 - Ա

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՆԻՑՑԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ն. Գրիգորյանին 2013 թվականի հունիսի 19-23-ը գործուղել Նիցցա (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Ֆրանսիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվող հրշեջ-փրկարարական տեխնիկայի և գույքի տեղափոխման աշխատանքների կազմակերպման համար:
2. Ն. Գրիգորյանի՝ Նիցցա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ն. Գրիգորյանի՝ Նիցցա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։