Վարչապետի որոշումներ

21 Հունիսի 2013, 492 - Ա

Ս. ՊԱՊՅԱՆԻՆ ՄՅՈՒՆԽԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանին 2013 թվականի հուլիսի 22-24-ը գործուղել Մյունխեն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)՝ «Շրջակա միջավայրի աղտոտման համալիր կանխարգելման և հսկման համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» թվինինգ ծրագրի ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Պապյանի` Մյունխեն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Եվրամիության համատեղ ծրագրի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Պապյանի` Մյունխեն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։