20 Հունիսի 2013, 485 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. Մշակութային ոլորտում գործունեություն ծավալող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից զբաղեցված` պետական սեփականություն հանդիսացող տարածքների արդյունավետ օգտագործման նպատակով ստեղծել նշված տարածքների բեռնվածության ուսումնասիրություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Մշակութային ոլորտում գործունեություն ծավալող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունն իրականացնող մարմիններին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվներով համապատասխան կազմակերպություններին հասանելիք տարածքների չափերը և մակերեսների մասին ամփոփ տեղեկատվությունը` տարածքների օգտագործման վերաբերյալ ծրագրի հետ միասին ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովին:
3. Միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկա
տվությունն ստանալուց հետո հնգամսյա ժամկետում ուսումնասիրել (անհրաժեշտության դեպքում ճշգրտել) ստացված տեղեկատվությունը և ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` աջակցել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին: