Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2013, 483 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի լրամշակման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի <<Պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքա-տեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը հաստատելու մասին>> N 472-Ն որոշման 3-րդ կետի պահանջների կատարման և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից ներկայացված առաջարկությունների քննարկման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերջնական տարբերակը:


Հավելված