Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2006, 180 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 511-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 511-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`

Դ. Լոքյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Դ. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

Ա. Գևորգյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ

Վ. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ

Հ. Թորոսյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ

Ա. Ներսիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմի մարզական միջազգային կապերի վարչության պետ

Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ

Ա. Ասատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ

Է. Փանոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)»։

 

 

Արխիվ

2024

2023