Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2013, 480 - Ա

Ա. ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանին 2013 թվականի հունիսի 19-22-ը գործուղել Կիև (Ուկրաինա)՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանի երիտասարդական քաղաքականության աջակցության ծրագրի բացման առթիվ կազմակերպվող համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Քարամյանի՝ Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Քարամյանի՝ Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: