20 Հունիսի 2013, 489 - Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքում (այսուհետ` համայնք) պետության, համայնքի և մասնավոր կազմակերպությունների համագործակցության շրջանակներում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերի համակարգման ու դրանց համադրման, համայնքում իրականացվող ծրագրերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, համայնքի քաղաքաշինական և կառուցապատման ծրագրերի միասնականության ապահովման, համայնքում իրականացվող ծրագրերում միջազգային կազմակերպությունների ներգրավման ու տարբեր տեսակի փորձաքննությունների անցկացման, համայնքի զարգացման տեսլականի ձևավորման և իրականացման, իրականացվող ծրագրերին համապատասխան` համայնքում բարենպաստ միջավայրի ձևավորման համար ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին` ելնելով քննարկվող խնդիրների առանձնահատկություններից՝ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին:
3. Հանձնաժողովին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Դիլիջանի քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագիր: