Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2013, 484 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԻԳԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի հունիսի 26-29-ը Ռիգա (Լատվիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Ռիգա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Վ. Ավանեսյանինը, Վ. Պողոսյանինը, Ս. Հարությունյանինը, Ս. Սահակյանինը, Ա. Պետրոսյանինը, Ա. Ավետիսյանինը և Ա. Գիլոյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ս. Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Ռիգա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝
1) Ռ. Հարությունյանինը` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
2) Գ. Մակարյանինը՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության միջոցների հաշվին.
3) Ա. Գեղամյանինը՝ Հայաստանի գործատուների միության Կոտայքի մարզի գործատուների տարածքային միության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Ռիգա մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռիգա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Հավելված