17 Հունիսի 2013, 477 - Ա
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻ, Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻ ԵՎ Ե. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարի հետ համագործակցության հարցերի շուրջ բանակցություններ վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Օրբելյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ե. Կիրակոսյանի` 2013 թվականի հունիսի 5-7-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: