17 Հունիսի 2013, 471 - Ա
Դ. ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին տրամադրել 2013 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2013 թվականի հուլիսի 9-19-ը ներառյալ։
2. Դերենիկ Դումանյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի վրա: