Վարչապետի որոշումներ

17 Հունիսի 2013, 462 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 7-րդ նիստին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյն-Ույգուրյան ինքնավար շրջանի միջև առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով 2013 թվականի հունիսի 17-22-ը Պեկին և Ուրումչի (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղել պատվիրակություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Ա. Պետրոսյանի, Ի. Իսայանի, Ա. Ավետիսյանի, Ա. Պետրոսյանի, Հ. Բադալյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Հարությունյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ոսկանյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի՝ Պեկին գործուղման մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
6. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ուրումչի գործուղման մասին հաշվետվությունը:

Հավելված