Վարչապետի որոշումներ

17 Հունիսի 2013, 459 - Ա

Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՄԱՅՍՈՒՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Մինասյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ Ա. Մայսուրյանին 2013 թվականի հունիսի 17-19-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքի հետ համագործակցության հետագա ուղղությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարության հետ քննարկելու համար։
2. Կ. Մինասյանի և Ա. Մայսուրյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Մինասյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։