Վարչապետի որոշումներ

17 Հունիսի 2013, 470 - Ա

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին տրամադրել 2013 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը` 2013 թվականի հուլիսի 9-24-ը ներառյալ:
2. Արմեն Գևորգյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի վրա: