17 Հունիսի 2013, 460 - Ա
Կ. ԱՍՈՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հիմք ընդունելով 2010 թվականի օգոստոսի 20-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձաբար հիմնադրման մասին» համաձայնագրի դրույթները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 27-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Ռուսաստանի Դաշնությունում գրանցված «Արմիմպորտ» կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության լիազորություններ վերապահելու մասին» N 168-Ա որոշումը՝
Կարեն Ասոյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ` 3 տարի ժամկետով։