Վարչապետի որոշումներ

12 Հունիսի 2013, 450 - Ա

Խ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խ.Հակոբյանին 2013 թվականի հունիսի 13-15-ը գործուղել Թբիլիսի (Վրաստան)` Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի տնօրենների խորհրդի հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Խ. Հակոբյանի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Խ. Հակոբյանի` Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023