10 Հունիսի 2013, 447 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլին մասնակցելու համար 2013 թվականի հունիսի 18-21-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Գ. Մելքոնյանի, Ա. Մայսուրյանի, Մ. Ծատուրյանի, Գ. Քոչարյանի, Ա. Հարությունյանի և Ա. Սարգսյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝
1) Գ. Սաղոյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.
2) Ա. Բախչագուլյանինը և Դ. Միրզոյանինը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Խաչիկյանինը և Շ. Մխիթարյանինը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: