Վարչապետի որոշումներ

10 Հունիսի 2013, 446 - Ա

Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2013 թվականի հունիսի 11-24-ը ներառյալ։
2. Էդիկ Բարսեղյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանի վրա: