Վարչապետի որոշումներ

10 Հունիսի 2013, 440 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 464-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաuտատելու մաuին» N 464-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության բաժնի պետ Լիլիթ Սարոյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Արաբական թերակղզու բաժնի վարիչի պարտականությունները կատարող Մհեր Մկրտումյանին» բառերով.
2) հավելվածը «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերից հետո լրացնել «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն», «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն», «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն» և «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերով: