Վարչապետի որոշումներ

6 Հունիսի 2013, 428 - Ա

Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին 2013 թվականի հունիսի 16-20-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` օդագնացության 50-րդ միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության ավիացիոն իշխանությունների միջև հետագա համագործակցության և հարաբերությունների զարգացման վերաբերյալ երկկողմ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսեսյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:


 

Արխիվ

2024

2023