6 Հունիսի 2013, 425 - Ա
Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Եվրոպայի խորհրդի Մշակույթի, ժառանգության և լանդշաֆտի գլխավոր կոմիտեի երկրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի՝ 2013 թվականի մայիսի 27-29-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Եվրոպայի խորհրդի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Ա. Սամուելյանի՝ Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվե-տվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։