6 Հունիսի 2013, 423 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի ապրիլի 8-ի N 257-Ա որոշման հավելվածի 1-ին կետի՝ մտավոր սեփականության օբյեկտների պահպանության ենթակա սննդամթերքի առանձին տեսակների՝ օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման նպատակով`
Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: