Վարչապետի որոշումներ

5 Հունիսի 2013, 418 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ Ա. Գևորգյանին 2013 թվականի հունիսի 26-29-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)` «Միջուկային էներգիան 21-րդ դարում» խորագրով նախարարական կոնֆերանսին մասնակցելու համար:
2. Ա. Մովսիսյանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գալստյանի և Ա. Գևորգյանի՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։