Վարչապետի որոշումներ

1 Հունիսի 2013, 409 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածի
N 168 և N 169 պաշտոնների անձնագրերը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 168.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 169»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: