1 Հունիսի 2013, 408 - Ա
Ս. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԿԻՐՈՎՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանին 2013 թվականի հունիսի 8-10-ը գործուղել Կիրովսկ (Ռուսաստանի Դաշնություն)՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի և Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի կառավարության միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում միջոցառումներին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Սահակյանի՝ Կիրովսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Կիրովսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: