1 Հունիսի 2013, 407 - Ա
Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ԲԵՌՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանին 2013 թվականի հունիսի 26-29-ը գործուղել Բեռն (Շվեյցարիայի Համադաշնություն)` Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 2013 թվականի ընդհանուր համագումարին մասնակցելու համար:
2. Գ. Խաչատրյանի և Վ. Միրումյանի՝ Բեռն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բեռն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։