29 Մայիսի 2013, 382 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Առողջ բնակչությունը որպես ԱՊՀ պետությունների բարգավաճման հիմք» խորագրով 2-րդ միջպետական համաժողովին մասնակցելու նպատակով 2013 թվականի մայիսի 28-31-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձը կատարվելու է հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Ա.Վանյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: