Վարչապետի որոշումներ

30 Մայիսի 2013, 400 - Ա

Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՎԱՐՇԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին 2013 թվականի հունիսի 6-8-ը գործուղել Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն)՝ «Քաղաքացիական ծառայության իրավական համակարգի ամրապնդումը» խորագրով սեմինարին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Տ. Գևորգյանի՝ Վարշավա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վարշավա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։