Վարչապետի որոշումներ

21 Մայիսի 2013, 369 - Ա

Ս. ԿԱՐԱՅԱՆԻ՝ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի` նախկին Խորհրդային Միության հանրապետություններում ֆինանսական հաշվետվությունների և աուդիտի միջազգային ստանդարտների ընդունման և կիրառման վերաբերյալ հատուկ քննարկմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի՝ 2013 թվականի մայիսի 13-15-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)` գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են ԱՄՆ-ի միջազգային զարգարցման գործակալության հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ս. Կարայանի՝ Լոնդոն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։